Կուրսկի մարզում 26 ուկրաինացի զինվորական է գերի հանձնվել

Զինվորականներ
Ուկրաինայի ԶՈւ–ն հունվարի 5-ին հակագրոհի փորձ է ձեռնարկել, որն արդյունք չի տվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Կուրսկի մարզում հակագրոհի անհաջող փորձից հետո 26 ուկրաինացի զինվորական է գերի հանձնվել։ Տեղեկությունը հայտնում են ռուսական ուժային կառույցները։
Ուկրաինան հունվարի 5-ին է հակագրոհ ձեռնարկել, որը ձախողվել է։
Միայն վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի չորս զինծառայող է գերի հանձնվել։
Ռուսական լրատվամիջոցների տեղեկություններով` վերջին օրերին ռուսական զորքը կրկին առաջխաղացում է ունեցել Կուրսկի մարզում և ուկրաինական զինուժի ստորաբաժանումներին դուրս է մղել Լեոնիդովո, Ալեքսանդրիա, Կրուգլենկոյե, Նիկոլաևկա և մասամբ Ստարայա և Նովայա Սորոչինա բնակավայրերից։
ՌԴ երեք մարզերի երկնքում 15 ուկրաինական անօդաչու է խոցվել. ՌԴ ՊՆ