Կալիֆոռնիայում ամբողջության այրվել է Բայդենի որդու` Հանթեր Բայդենի վարձակալած տունը

Կալիֆոռնիայում ամբողջության այրվել է Բայդենի որդու` Հանթեր Բայդենի տունը
Կալիֆոռնիայի հրշեջ ծառայության տվյալների համաձայն` Լոս Անջելեսի շրջանում հրդեհների ընդհանուր մակերեսը հասել է գրեթե 11 հազար հեկտարի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթերի Մալիբուում գտնվող տունն ամբողջությամբ այրվել է Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող հրդեհների հետևանքով: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։
Թերթում ներկայացված լուսանկարներում երևում է, որ 4 մլն դոլար արժողությամբ անշարժ գույքից միայն երկու ծխատար խողովակներն են մնացել: Հաղորդվում է, որ Հանթեր Բայդենն այդ տունը վարձակալում էր ամսական 20 հազար դոլարով։
Հրդեհի հետևանքով այրվել է նաև հարևան տունը, որը ԱՄՆ նախագահի որդին օգտագործում էր իր անվտանգության ծառայությունը տեղակայելու համար:
Լոս Անջելեսի շրջանում հրդեհների ընդհանուր մակերեսը, Կալիֆոռնիայի հրշեջ ծառայության տվյալների համաձայն, հասել է գրեթե 11 հազար հեկտարի: Հրդեհը ոչնչացրել է ավելի քան 1000 շինություն և առնվազն 5 մարդու մահվան պատճառ է դարձել։
Տեղական իշխանությունները օգնություն են խնդրել հարևան շրջանների հրշեջներից, նրանց օգնության են ուղարկել նաև Վաշինգտոն, Օրեգոն, Նևադա նահանգների արտակարգ ծառայությունների աշխատակիցներին: Սակայն կրակին հաղթել առայժմ չի հաջողվում։
Ամենակործանարար հրդեհները Լոս Անջելեսում․ ի՞նչ է կատարվում Կալիֆոռնիա նահանգում