Իրանի բանակը 1000 ժամանակակից ԱԹՍ է ստացել

ԱԹՍ–ներ
Երկրի զինված ուժերի հայտարարության մեջ նշվում է, որ Իրանի բանակը միշտ ձգտել է ավելի մեծ հնարավորություններ ստանալ ցանկացած սպառնալիքի հակազդելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Իրանի բանակը 1000 ժամանակակից անօդաչու թռչող սարք է ստացել: Տեղեկությունը հայտնում է «Mehr»-ը ՝ հղում անելով զինված ուժերի հայտարարությանը, որը հրապարակվել է երկրում անցկացվող «Պայամբար-ի-Ազամ 19» զորավարժությունների կապակցությամբ։
«Իրանը կկարողանա օգտագործել հայրենական արտադրության ամենաժամանակակից 1000 անօդաչու թռչող սարքերը։ Իրանական բանակը միշտ ձգտել է ավելի մեծ հնարավորություններ ստանալ ցանկացած սպառնալիքի հակազդելու համար», – ասվում է հայտարարության մեջ։
Բանակն ու ԻՀՊԿ-ն անցկացրել են «Պայամբար-ի-Ազամ 19» խորագրով համատեղ զորավարժություններ, որոնք ամենամյա «Ուժ» զորավարժությունների մաս են կազմում:
Զորավարժությունների նպատակն է բարձրացնել մարտական հզորությունը և բարելավել հնարավոր սպառնալիքները բացահայտելու և դրանց դիմակայելու ունակությունը: