Առնվազն վեց մարդ է մահացել և ավելի քան 40-ը տուժել Հնդկաստանի հարավ-արևելյան Անդհրա Պրադեշ նահանգի Վիշնու տաճարում կրոնական փառատոնի տոմսեր գնելու ժամանակ հրմշտոցի հետևանքով: Այս մասին հայտնում են տեղական իշխանությունները։
Տոնի կազմակերպիչները նախատեսել էին 120.000 անվճար տոմս բաժանել փառատոնին մասնակցելու համար, որը նախատեսվում է սկսել հունվարի 10-ին: Բաշխումը կազմակերպվել էր 94 տաղավարում՝ երեք ուխտատեղիներում: Տոմսերը պետք է հանձնվեին հինգշաբթի առավոտյան ժամը 5-ից, սակայն նախօրեին հազարավոր մարդիկ արդեն սկսել էին հավաքվել տաղավարների մոտ:
«Իրավիճակը վերհսկողությունից դուրս եկավ Բայրագիպատեդի MGM միջին դպրոցում տեղադրված տաղավարի մոտ` Վիշնու Նիվասամ տաճարի հարևանությամբ: Չորեքշաբթի առավոտից մոտ 4-5 հազար մարդ հավաքվել էր տաղավարի մոտ: Երեկոյան ամբոխը անկառավարելի դարձավ, ինչը հանգեցրեց հրմշտոցի», - հայտարարել է քաղաքային կոմիսար Նարուպեդդի Մորույան:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, նախագահ Դրաուպադի Մուրմուն և կառավարության այլ պաշտոնյաներ ու ընդդիմության առաջնորդներ ցավակցություն են հայտնել մահացածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին: Տեղի իշխանությունները միջադեպի հետաքննություն են սկսել։