ՌԴ երեք մարզերի երկնքում 15 ուկրաինական անօդաչու է խոցվել. ՌԴ ՊՆ

9 անօդաչու ոչնչացվել է Կրասնոդարի երկրամասի տարածքի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ՀՕՊ միջոցները գիշերվա ընթացքում որսացել և ոչնչացրել են 15 ուկրաինական անօդաչու ՌԴ երեք մարզերի վրա։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Նախորդ գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները ուկրաինական 15 անօդաչու են որսացել և ոչնչացրել։ 5-ը՝ Բելգորոդի մարզի տարածքի վրա, մեկը` Բրյանսկի և 9-ը` Կրասնոդարի երկրամասի երկնքում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։