Բրիտանական ֆունտը գրանցել է ռեկորդային անկում․ Reuters

Բրիտանական ֆունտ ստեռլինգ
Մեծ Բրիտանիայի ֆինանսական ապագայի վերաբերյալ բացասական սպասումներ կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Բրիտանական ֆունտ ստեռլինգի անկումը 2023 թվականի վերջից ի վեր հասել է ամենացածր մակարդակին՝ կազմելով 1,22 դոլար, իսկ Մեծ Բրիտանիայում փոխառությունների արժեքը հասել է վերջին 16 տարվա ամենաբարձր մակարդակին, հաղորդում Է Reuters գործակալությունը ։
Տեղի ունեցածը մասնագետները բացատրում են գլոբալ պարտատոմսերի վաճառքով, ինչի արդյունքում 10-ամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունը 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր՝ բանկային վարկավորման դադարելուց հետո, հասել է ամենաբարձր մակարդակին:
Մեծ Բրիտանիայի հարկաբյուջետային հեռանկարների նկատմամբ վստահությունը շարունակում է նվազել`տնտեսության աճի դանդաղման, շարունակվող գնաճի և աշխատաշուկայի վատթարացման ֆոնին։
Տնտեսագետները նախազգուշացնում են, որ աճող պարտավորությունները կարող են ստիպել կառավարությանը կրճատել ծախսերը կամ բարձրացնելու հարկերը:
Ավելի վաղ փորձագետները գրել էին Մեծ Բրիտանիայում բնակարանների գների ռեկորդային աճի մասին. 2024 թվականի աշնան վերջի դրությամբ տան միջին արժեքն այնտեղ հասել է գրեթե 300 հազար ֆունտ ստեռլինգի, ինչը համարժեք է մոտավորապես 147.4 մլն դրամի:
ԱՄՆ-ում նույնպես դիտարկվում է 10-ամյա պարտատոմսերի եկամտաբերության աճ, ինչը ազդում է համաշխարհային շուկաների վրա: