Հարավային Կովկասի տարածաշրջանը կրկին «եռում է»։ Բաքուն վերջնագրեր ու սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին։ Թուրքիան իր զորքերը բերել է մարտական բարձր պատրաստության վիճակի՝ պատրաստվելով վերջնականապես «լուծել» Քրդական աշխատավորական կուսակցության «հարցերը»։ Արտակարգ այցով Բաքու և Երևան է ժամանել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը:
Ի՞նչ է սպասում տարածաշրջանին, և Հայաստանն ինչպե՞ս պետք է արձագանքի հնչող սպառնալիքներին ու առկա մարտահրավերներին: Հունվարի 10-ին` ժամը 13.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում իր տեսակետը կներկայացնի քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։