«Արմսաթ-1» արբանյակի աշխատանքի արդյունքները չպետք է վերաբերեն որևէ մեկին, բացի դրա պատվիրատուից՝ Հայաստանի կառավարությունից, - հայտարարել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը։ Մխիթար Հայրապետյանին վրդովեցրել է այն, որ արբանյակի մշակողը՝ իսպանական Satlantis ընկերությունը, հայկական լրատվամիջոցներում սկսել է հանդես գալ արբանյակի աշխատանքի գնահատականներով։