Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքների հեռարձակման կարգավորումների մասին է խոսել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը։ Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ Հայաստանը հունվարին ռուսական հեռուստաալիքների վերաբերյալ նոր առաջարկներ է պատրաստվում ուղարկել։ Նրա խոսքով`համաձայնագիրն ունի որոշակի բացեր, և Երևանը ցանկանում է փաստաթուղթը բարելավել կառուցողական փոխգործակցությամբ: