Հայաստանը քննարկում է ատոմակայանի կառուցման ՌԴ, ԱՄՆ և այլ երկրների առաջարկներ․ Դավիթ Խուդաթյան

Sputnik
Հայաստանը ատոմակայան կառուցելու համար քննարկում է ոչ միայն Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջարկները։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը չի հրապարակել, թե որ հայտերն է կառավարության մոտ առավել մեծ հետաքրքրություն առաջացրել։
Բոլոր հայտերն ուսումնասիրելուց հետո վերջնական տարբերակն ընտրելու է Տարածքային կառավարման ենթակայությամբ անցած տարեվերջին հիմնված կազմակերպությունը։