Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը 10-ից ավելի գանգատ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Դրանք հիմնականում վերաբերում են Քոչարյանի կալանավորման որոշումներին։
Գանգատների մի մասը ՄԻԵԴ-ը միացրել է մեկ վարույթում և աժմ կոմունիկացիաների փուլում է։ Թե ինչ է դա նշանակում մանրամասնել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։