Կառավարությունը հավանության արժանացրեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու օրինագիծը։ Սա, Փաշինյանի խոսքով` չի նշանակում Եվրամիության անդամակցություն բառի բուն իմաստով, որովհետև դա կարող է լինել միայն հանրաքվեով։
Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Հայաստանից դեպի Եվրամիության երկրներ ակտիվացած զբոսաշրջային հոսքի մասին։ Ինչը նրա գնահատմամբ` ավիացիոն ոլորտում բարեփոխումների արդյունք է։
Այդուհանդերձ, Հայաստանի ավիաընկերությունները շարունակում են մնալ Եվրամիության թռիչքների անվտանգության «սև ցուցակում», 2020 թվականի հունիսից։