Առողջապահության նախարարությունը տապալել է էլեկտրոնային դեղատոմսերի ծրագիրը. Վահե Վարսանյան

Sputnik
Հայաստանի կառավարությունը հերոս հարկատուին կարող է կանգնեցնել սնանկացման եզրին, եթե շարունակի դեղատներին տուգանել միլիոնավոր դրամներով։
Խնդրի մասին դեղատները բարձրաձայնեցին անցյալ տարի` նամակով դիմելով Նիկոլ Փաշինյանին։ Մոտ 600 դեղատներ երկրի ղեկավարին խնդրում են դադարեցնել էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված ոչ իրավաչափ և անհամաչափ տուգանքները, որոնց պատճառով դեղատների սեփականատերերին սնանկացում է սպառնում։
Իսկ թե ինչ եղավ հետո` խնդրել ենք պատմել «Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանին։