Ուկրաինական ԱԹՍ–ի հարձակման հետևանքով Բելգորոդի մարզում ամուսնական զույգ է վիրավորվել

Ուկրաինական զինուժի հարձակման հետևանքները. արխիվային լուսանկար
Տուժածները ստացել են փակ գանգուղեղային և բեկորային վնասվածքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ–ն Բելգորոդի մարզում հարձակվել է մարդատար ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով ամուսնական զույգ է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Վալույկիի շրջանի Լեոնովկա բնակավայրում թշնամու դրոնի հարձակման է ենթարկվել ընթացքի մեջ գտնվող մարդատար մեքենան։ Ամուսնական զույգ է վիրավորվել։ Նրանք ստացել են գանգուղեղի փակ և դեմքի բեկորային վնասվածքներ: Շտապօգնության բրիգադը տուժածներին տեղափոխել է Վալույկիի կենտրոնական հիվանդանոց»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Գլադկովը հավելել է, որ ամբողջությամբ վնասվել է ավտոմեքենայի առջևի հատվածը, կոտրվել են ապակիները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։