Մեքսիկայի նախագահը Թրամփին առաջարկել է մայրցամաքն անվանել Մեքսիկական Ամերիկա

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Մեքսիկական ծոցի վերանվանումը կդառնա իր վարչակազմինորքաղաքականությանմիմասը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը մեկնաբանել է ԱՄՆ–ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Մեքսիկական ծոցն Ամերիկայի ծոց վերանվանելու մտադրության մասին: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Շեյնբաումն ընդգծել է, որ ծոցի ներկայիս անվանումը ճանաչված է միջազգային կազմակերպությունների կողմից, և առաջարկել է ամբողջ մայրցամաքին վերադարձնել «Մեքսիկական Ամերիկա» պատմական անվանումը:
«Մեքսիկական ծոցի անվանումը ճանաչված է ՄԱԿ-ի և այլ միջազգային ինստիտուտների կողմից: Բայց ինչո՞ւ Հյուսիսային Ամերիկան չանվանել Մեքսիկական Ամերիկա: Գեղեցիկ է հնչում, այնպես չէ՞: Փաստորեն, 1607 թվականից՝ Ապացինգանի հիմնադրումից ի վեր, այն կրում էր այս անունը», - ասուլիսում հայտարարել է Շեյնբաումը՝ ցուցադրելով մայրցամաքի պատմական քարտեզները:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Մեքսիկական ծոցի վերանվանումը կդառնա իր վարչակազմի նոր քաղաքականության մի մասը: Այդ որոշման ընդունման կոնկրետ ժամկետներ նա չի նշել, սակայն խոստացել է մոտ ժամանակներս հանդես գալ համապատասխան հայտարարությամբ։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինը հայտնել է, որ արդեն պատրաստել է վերանվանման մասին օրինագիծը, և նախատեսում է այն ներկայացնել հունվարի 9-ին:
Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի քարտեզը` Կանադան միացրած
Շեյնբաումի վարչակազմի խորհրդական Խոսե Ալֆոնսո Սուարես դել Ռեալը, որը ելույթ է ունեցել նախագահի հետ, նշել է, որ «Մեքսիկական ծոց» անվանումը միջազգայնորեն օգտագործվում է 16-րդ դարից և ավելի հին է, քան Միացյալ Նահանգները: