ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik․ Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը ժամանել է Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ մինչ այս Ահմադիանը մեկնել էր Ադրբեջան՝ Բաքու։ Այնտեղ նա մտադիր էր քաղաքականության և անվտանգության ոլորտում համագործակցելու հարցեր քննարկել գործընկերների հետ։ Հատկանշական է, որ Ահմադիանը Բաքու է մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի հասցեին արված բավական կտրուկ հայտարարությունների հաջորդ օրը։
Իրանի ԱԽ քարտուղարը Հայաստան է եկել այսօր` հունվարի 8-ին։ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ ըստ իրանական լրատվամիջոցների՝ Իրան ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի օրակարգում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը։