Չինաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Որոնողակափրկարարական աշխատանքներ
Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 14 կմ խորության վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Չինաստանի հյուսիս-արևմտյան Ցինհայ նահանգում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է երկրի սեյսմոլոգիական կենտրոնը։
Օջախի 14 կմ խորությամբ ստորգետնյա ցնցումն արձանագրվել է Տիբեթի ինքնավար շրջանի Մադո Գոլոգ գավառում։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է սակավ բնակեցված բարձրլեռնային շրջանում՝ Ցինհայ նահանգի վարչական կենտրոն Սինին քաղաքից 437 կմ հեռավորության վրա:
Հիշեցնենք` հունվարի 7-ի առավոտյան Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար մարզի Շիգաձե շրջանի Տինգրի գավառում օջախի 10 կմ խորությամբ, 6.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնից 20 կմ շառավղով 3 ավան և 27 գյուղ կա, որտեղ շուրջ 6,9 հազար մարդ է բնակվում։ Երկրաշարժից հետո սեյսմոլոգները 515 հետցնցում են արձանագրել։
Երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասել է 126-ի, մոտ 190-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Խորապես վշտացած ենք․ ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Չինաստանին