Անտառային հրդեհներ Լոս Անջելեսում. արևմտյան շրջանները կրակի մեջ են, տարհանում է սկսվել

Կրակը շարունակում է տարածվել ուժեղ քամու պատճառով, առայժմ հրշեջներին չի հաջողվում մեկուսացնել հրդեհը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Լոս Անջելեսի արևմտյան շրջաններում անտառային հրդեհներ են մոլեգնում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հրդեհը մոտ 1344 հա տարածք է ընդգրկում, առայժմ հրդեհաշիջման աշխատանքներն արդյունք չեն տալիս, հրշեջներին չի հաջողվում մեկուսացնել կրակը ուժեղ քամու պատճառով։
Կալիֆոռնիա նահանգի իշխանությունները Լոս Անջելեսում արտակարգ դրություն են հայտարարել։ Վնասվել են մեծ թվով տներ, ավտոմեքենաներ։
Ըստ Power Outage.us մոնիտորինգային ծառայության՝ առանց Էլեկտրականության են մնացել Լոս Անջելեսի շրջանի առնվազն 220 հազար բնակիչներ, ինչը կազմում է շրջանի բնակչության 6,7 տոկոսը:
Ավելի վաղ Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունը հայտնել էր Փալիսեյդս շրջանում տարհանման մասին, որտեղ բնակվում է շուրջ 30 հազար մարդ: Միևնույն ժամանակ տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ տարհանման գոտում է հայտնվել նաև ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի նստավայրը:
Ձնաբուք ԱՄՆ–ում. զոհեր կան