«Ադրբեջանը 2024 թվականի ընթացքում բավականին ակտիվ զինվում էր, Հայաստաննն աշխատո՞ւմ է զինող երկրների հետ, որ նրանք Ադրբեջանին գոնե հարձակողական զենք չվաճառեն»․-Արարատ Միրզոյանի ամփոփիչ ասուլիսին հարցրել է Sputnik Արմենիայի լրագրողը։
Ըստ Արարատ Միրզոյանի՝ Հայաստանը ևս ձեռք է բերում զինատեսակներ՝ անհամեմատ ավելի համեստ քանակով, անհամեմատ ավելի համեստ ֆինանսական առումով։
«Մենք քանիցս տեսել ենք, որ այդ զենքը կիրառվում է Հայաստանի դեմ, ՀՀ տարածքային ամբողջականության խախտման ուղղությամբ։ Նաև այդ պատճառով մենք Ադրբեջանին առաջարկել ենք ստեղծել սպառազինությունների վերահսկման համատեղ մեխանիզմ։ Ինչպես հայկական կողմի շատ կառուցողական առաջարկներ, այնպես էլ սա, մինչ այս պահը Ադրբեջանի կողմից մնացել են անպատասխան»․-հիշեցրել է Արարատ Միրզոյանը։