«Հայաստանի իշխանությունները շարունակում են ապրել անվտանգության ապահովման գործում Արևմուտքից և, մասնավորապես, ԱՄՆ-ից աջակցություն ստանալու պատրանքներով, և այդ պատրանքները կրկին կարող են հուսախաբ անել».-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։
Վերլուծաբանը մեկնաբանել է ամերիկյան «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնի այն պնդումը, թե Հարավային Կովկասում ուժերի ապագա դասավորության համատեքստում Միացյալ Նահանգների կողմից ուժեղ աջակցություն ապահովելու Հայաստանի ջանքերը կխափանվեն, քանի որ Թրամփի վարչակազմը առաջնահերթություն է տալիս Բաքվի հետ ամուր հարաբերություններին՝ որպես տարածաշրջանային հակակշիռ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի տարածաշրջանային ազդեցությանը:
Ըստ Սուրենյանցի` Արևմուտքը ստրատեգիական շահ չունի աջակցելու ՀՀ-ին ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի։