2024 թ–ին ՌԴ–ից արտաքսվել է ավելի քան 80 հազար միգրանտ․ Դատական կարգադրիչների ծառայություն

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք վտարվել են ՌԴ-ից դատարանների որոշմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Միգրացիոն կանոնները խախտելու համար 2024 թվականին ավելի քան 80 հազար միգրանտի արտաքսել են Ռուսաստանից։ Այս մասին տեղեկացնում է Դատական կարգադրիչների դաշնային ծառայությունը։
Պուտինը ստորագրել է միգրանտների՝ ռուսերեն չիմացող երեխաներին դպրոց չընդունելու օրենքը
Ինչպես հայտնում է գերատեսչությունը, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք ՌԴ-ից վտարվել են դատարանների որոշմամբ:
Նշենք, որ 2023 թվականին Ռուսաստանից 60 երկիր է արտաքսվել ավելի քան 44,2 հազար օտարերկրացի և քաղաքացիություն չունեցող անձ։ Իսկ 2022 թվականին 47 երկիր է արտաքսվել 26,6 հազար օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ ներքին գործերի նախարարության աշխատակիցները 2025 թվականի փետրվարի 5-ից կկարողանան ինքնուրույն որոշում կայացնել արտասահմանցիներին Ռուսաստանից վարչական վտարման մասին։
ՌԴ–ում առաջարկում են միգրանտներին պարտավորեցնել աշխատել միայն մեկ գործատուի մոտ