ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Ուկրաինական զորքերի կողմից Գորլովկա քաղաքային շրջանի գնդակոծության հետևանքով վեց խաղաղ բնակիչ է տուժել։ Այս մասին հայտնել է Գորլովկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։
Ավելի վաղ Պրիխոդկոն հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության պատճառով քաղաքային շրջանում չորս խաղաղ բնակիչ է տուժել. մեկը եղել է Գորլովկայի, երեքը` Ձերժինսկ քաղաքի բնակիչ։
«Ճշտված տվյալներով՝ Գորլովկայի շրջանի Ձերժինսկ քաղաքի ևս երկու խաղաղ բնակիչ վիրավորվել է ուկրաինական զինված ագրեսիայի հետևանքով»,- գրել է քաղաքապետը Telegram-ի իր ալիքում։
Բացի այդ, ճշտված տեղեկությունների համաձայն` Գորլովկայի գնդակոծության հետևանքով 2016 թվականին ծնված աղջիկ է տուժել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար:
Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: