ՆԱՏՕ–ի նավերը կմտնեն Բալթիկ ծով

Նավ
Ենթադրվում է, որ նավերը մինչև ապրիլ կմնան Բալթիկ ծովում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Հյուսիսատլանտյան դաշինքը Բալթիկ ծով կուղարկի մոտ 10 նավ, որոնք կստանձնեն ստորջրյա ենթակառուցվածքի պաշտպանությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Yle-ին։
Ենթադրվում է, որ այդ նավերը Բալթիկ ծովում կմնան մինչև ապրիլ և կնավարկեն էներգետիկ և հեռահաղորդակցական մալուխներից ոչ հեռու։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆինլանդիայի ոստիկանությունը ձերբակալել է Կուկի կղզիների դրոշի ներքո լողացող «Eagle S» նավթային լցանավը: Ենթադրվում է, որ այն ներգրավված է «EstLink 2» ստորջրյա մալուխի, ինչպես նաև Էստոնիայի և Ֆինլանդիայի միջև ձգվող երկու այլ մալուխների վնասման գործում: Ֆինլանդիայի մաքսային ծառայությունները կարծում են, որ նավը պատկանում է Ռուսաստանի այսպես կոչված ստվերային նավատորմին։
ԱՄՆ-ն սկսել է Ուկրաինային գաղտնի զինել ռազմական հատուկ գործողությունից շատ առաջ. Բլինկեն