ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար շրջանում։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Երկրաշարժը գրանցվել է գիշերը Տիբեթի ինքնավար շրջանի Շիգաձե շրջանի Տինգրի շրջանում։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։
Չինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Տիբեթում երկրաշարժի զոհ է դարձել 36 մարդ։
Բնակչությունը ներկայում տարհանվում է հետցնցումների վտանգի պատճառով։