Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է Եռաբլուր

Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է Եռաբլուր
Հոգևորականները ծաղիկներ են խոնարհել զոհված զինվորների շիրիմներին, այնուհետև կաթողիկոսի նախագահությամբ հոգեհանգստյան կարգ է կատարվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Սուրբ ծննդի տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը եպիսկոպոսաց և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
<Կաթողիկոսը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքին իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հիշատակին և աղոթել նրանց հոգիների հանգստության ու խաղաղության համար»,– ասված է հաղորդագրությունում։
Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է Եռաբլուր
Ծաղկեպսակ դնելուց հետո Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ։
Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է Եռաբլուր