Կան համայնքներ, որոնք մի քանի հարյուր մետր վերագրում են իրենց վարչական սահմաններին․ Թովմասյան

Sputnik
Հայաստանյան կադաստրային քարտեզներում անճշտություններ կան ոչ միայն սահմանամերձ հատվածներում, այլև մյուս բնակավայրերում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
«Մենք ունենք համայնքներ, որոնք մի քանի հարյուր մետր վերագրում են իրենց վարչական սահմաններին»,- ասել է Թովմասյանը՝ պատասխանելով Տավուշի մարզի Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանագծումից հետո Հայաստանի հնարավոր տարածքային ու գույքային կորուստների մասին Sputnik Արմենիայի հարցին։