2026թ–ը թոշակները բարձրացնել այնքան, որ նվազագուն կենսաթոշակը պակաս չլինի պարենային նվազագույն զամբյուղից, իսկ միջին կենսաթոշակը` նվազագույն սպառողական զամբյուղից. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը` վկայակոչելով Կառավարության գործունեության 5-ամյա ծրագիրը։
Բայց հակառակ գործող իշխանության այս խոստմանը և չնայած 2025թ–ին կանխատեսվող թանկացումներին, այս տարի պետական բյուջեով թոշակների բարձրացում նախատեսված չէ։
Անցած տարի սեպտեմբերից, կառավարության որոշմամբ, սոցիալական վճարների հետվճարների տոկոսադրույքը բարձրացվեց 2 տոկոսով` թոշակառուներին հնարավորություն ընձեռելով ամեն ամիս առավելագույքը 5 000 դրամ հավելավճարի փոխարեն ստանալ 6 000։
Այս փոփոխությոսւնը կառավարությունում համարում են կենսաթոշակների բարձրացում, չնայած այն հանգամանքին, որ հետվճարի հնարավորությունից մեր երկրում օգտվում են թոշակառուների միայն 50 տոկոսը։