ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Այսօր ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Տերյան փողոցի խաչմերուկում մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են. 1 հոգի ձեռքի հատվածում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են. 1 հոգի ձեռքի հատվածում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակից կրակված 4 պարկուճ, արնանման հետքեր, «Volkswagen» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաներ։
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ։