Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ-ն միջազգային հանրությանը կոչ է անում դատապարտել ԶԱԷԿ-ի ուղղությամբ Կիևի հարձակումները

Վաղուց ժամանակն է, որ ՄԱԳԱՏԷ-ն իրերն իրենց անուններով կոչի և Կիևին հայտարարի ԶԱԷԿ-ի, ինչպես նաև ռուսական մյուս ատոմակայանների վրա հարձակումների անթույլատրելիության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Մոսկվան կոչ է անում միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ՄԱԳԱՏԷ-ին, դատապարտել Կիևի հարձակումները Էներգոդարի և ԶԱԷԿ-ի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսական կողմը միջազգային հանրությանը կոչ է անում անհապաղ և ամենալուրջ կերպով արձագանքել միջուկային-էներգետիկ ենթակառուցվածքի ռուսական օբյեկտների ուղղությամբ Կիևի ռեժիմի չդադարող հարձակումներին՝ ստիպելով Կիևին դադարել խաղալ Եվրոպայի և այլ մայրցամաքների երկրների ու ժողովուրդների կյանքի հետ, որը խելագարված ռեժիմը պատրաստ է զոհաբերել իր հանցավոր քաղաքականությանը՝ աղետ ստեղծելով մեր խոշորագույն ատոմակայանում՝ Զապորոժիեի ԱԷԿ – ում»,- Զախարովայի խոսքը մեջբերել է ՌԴ ԱԳՆ կայքը:
Նա ընդգծել է, որ հույս ունի, որ Վլադիմիր Զելենսկու արևմտյան հովանավորները կունենան «նրան կարգի հրավիրելու» համարձակություն՝ թեկուզ ինքնապահպանման զգացումից ելնելով։
«Ակնկալում ենք օբյեկտիվ գնահատականներ և հասկանալի արձագանք ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարության կողմից, առավել ևս, որ հունվարի 5-ի հարձակումները տեղի են ունեցել բառացիորեն ԶԱԷԿ-ում գտնվող գործակալության մասնագետների աչքի առաջ», - նշել է նա:
Զախարովանընդգծել է, որ վաղուց ժամանակն է, որ ՄԱԳԱՏԷ-ն իրերն իրենց անուններով կոչի և Կիևին հայտարարի ԶԱԷԿ-ի, ինչպես նաև ռուսական այլ ատոմակայանների վրա իր հարձակումների անթույլատրելիության մասին:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հունվարի 5-ին Ուկրաինայի զինված ուժերը փորձել են ութ անօդաչու թռչող սարքերով հարձակվել Զապորոժիեի ԱԷԿ-ի և Էներգոդար քաղաքի վրա, բոլորը խոցվել են, զոհեր և ավերածություններ ատոմակայանում չեն եղել:
Կթուլացնի ԵՄ տնտեսությունը և ձեռնտու է ԱՄՆ-ին. Զախարովան` գազի տարանցման դադարեցման մասին