Երևան-Ապարան ուղերթի «GAZel»–ի վթարից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ

Տուժած երեխաները առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Այսօր Երևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի «GAZel» մակնիշի մեքենայի վթարի հետևանքով Ապարանի ԲԿ է դիմել 7 տուժած, որից 2-ը՝ երեխաներ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:
Երեխաները առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։
«Մեծահասակներից 2 դուրս է գրվել, 3-ը հոսպիտալացվել են, բայց առաջիկա ժամերին դուրս կգրվեն։ Տուժած 1 անձ դիմել է Աշտարակի ԲԿ։ Վիճակը բավարար է, շուտով դուրս կգրվի։ Ոչ մի տուժածի կյանքին սպառնացող վտանգ չկա, ծանր և ծայրահեղ ծանր դեպքեր չկան»,–ասաց Ծատրյանը։
Հայտնել էինք, որ Արտաշավան գյուղի Տառերի պուրակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Shamshyan.com–ն էլ հայտնել էր, որ վթարի հետևանքով 13 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։