ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Տավուշի մարզի Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում երեկ բռնկված հրդեհը մարվել է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հայտնել էինք, որ հունվարի 5-ին, ժամը 08։00-ի սահմաններում ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղեկություն էր ստացվել բռնկված հրդեհի մասին։
«Հրդեհը մարվել է հունվարի 6-ին, ժամը՝ 13։24-ին։Այրվել են խոտածածկույթ, մացառուտ, թափուկներ և չորացած ծառեր։ 47 փրկարարական ծառայողներ իրականացնում են հետհանգեցման աշխատանքներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Սահմանվել է հերթապահություն։
Հավելենք, որ երեկ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված էին 137 հրշեջ-փրկարար և ՊՆ մեկ ուղղաթիռ։ Հրդեհը մեկուսացվել էր ժամը 15։32-ին։
Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է