Անհուսալի վարկերը մարելու ծրագիրը կնպաստի զբաղվածության ոլորտում ստվերի կրճատմանը. Դավիթ Խաչատրյան

Sputnik
Հայաստանում 341 հազար մարդ անհուսալի վարկառու է. այսինքն վարկ է վերցրել բանկից ու չի վերադարձնում։ Նրանցին 123 000-ի վարկային բեռը 1 մլն դրամից ավելի է։ Այդ մարդկանց պետությունը ոչինչով չի օգնելու, բայց մեկ միլիոն դրամից պակաս վարկ վերցարծ ու չվերադարձրած, անհուսալի վարկառուների համար ծրագիր ունի, որի շնորհիվ առավելագույնը 2 տարվա ընթացքում նրանք կկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները։
Ծրագրի շահառու կարող են դառնալ 3 և ավելի տարվա վաղեմությամբ, մինչև 1 մլն դրամ վարկ ունեցող քաղաքացիները, որոնք Հայաստանում 218 000 են։ Ծրագրի նպատակն ու մանրամասները ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։