Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ի հարված է հասցրել․ ՌԴ Բելգորոդի մարզում խաղաղ բնակիչ է վիրավորվել

Տարածաշրջանի ղեկավարի խոսքով՝ դրոնի հարվածի հետևանքով տեխնիկա է հրեհվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական դրոնի հարձակման հետևանքով գյուղտեխնիկայի վարորդը բեկորային վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Չերեմոշնոյե-Նիկոլսկոյե ավտոճանապարհի հատվածում FPV-դրոնը հարձակվել է գյուղտեխնիկայի վրա։ Վիրավորվել է վարորդը։ Տղամարդուն ձեռքերի և ոտքերի բեկորային վնասվածքներով տեղափոխել են Բելգորոդ քաղաքի թիվ 2 քաղաքային հիվանդանոց։ Ամբողջ անհրաժեշտ օգնությունը տրամադրվում է։ Դրոնի հարվածի հետևանքով տեխնիկան հրդեհվել է»,-նշել է Գլադկովը Telegram-ալիքում։
Մարզպետը նշել է, որ օդային թիրախը խոցելուց հետո Բելգորոդի շրջանի Կրուտոյ Լոգ գյուղում բնակելի տան տանիք է վնասվել։
Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար:
Խոցվել են Ուկրաինայի ԶՈւ–ի ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները․ ՌԴ ՊՆ
Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: