Պռոշյան գյուղի մոտակայքում «Mercedes-Benz» է շրջվել. կա զոհ

Վթարի հետևանքով մահացածը 29 տարեկան է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Պռոշյան գյուղի մոտակայքում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կա զոհ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է` հունվարի 5-ին, ժամը 04:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Վթար Նուբարաշեն–Մասիս ճանապարհին. «ՎԱԶ 2107»-ի 80–ամյա վարորդը տեղում մահացել է
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը մեկ տուժած հոպիտալացվել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, Գ. Ջ.-ի (ծնված 1996 թ.) դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը: