ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Ռուսական զորքերը 137 շրջաններում հարված են հասցրել ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներին, կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներին։ Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու հրետանին հարված են հասցրել ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներին, ինչպես նաև հակառակորդի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կուտակումներին 137 շրջաններում»,-ասված է նախարարության ամփոփագրում:
Գերատեսչության տվյալներով՝ հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել են ֆրանսիական արտադրության երեք Hammer կառավարվող ավիացիոն ռումբ, ԱՄՆ-ի արտադրության մեկ HIMARS համազարկային կրակի համակարգի ռեակտիվ արկ և 174 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար:
Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։