Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով մեկ օրում շուրջ 90 մարդ է զոհվել

Հակամարտության սկզբից ի վեր Գազայի հատվածում իսրայելական հարվածների զոհերի թիվը, անկլավի առողջապահության նախարարության տվյալներով, հասել է 45 805-ի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Առնվազն 88 մարդ է զոհվել, 208-ը տուժել են անցած մեկ օրվա ընթացքում Գազայի հատվածի վրաիսրայելական հարվածների հետևանքով: Այս մասին այսօր հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական օկուպացիան Գազայի հատվածում ընտանիքների 5 զանգվածային սպանություն է իրականացրել. կա 88 զոհ, հիվանդանոցներ են ընդունվել 208 տուժած»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հակամարտության սկզբից ի վեր Գազայի հատվածում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 45 805-ի, տուժել է ավելի քան 109 հազար մարդ:
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Դրանից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժել են սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա, վերցրել ավելի քան 200 պատանդ։
Հութիները հայտարարել են Իսրայելի էլեկտրակայանի վրա հրթիռային հարձակման մասին
Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակն սկսել է «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարել Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել են ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: