Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ–ն գնդակոծել է Գորլովկայի բնակելի թաղամասը. կա 9 վիրավոր

Գորլովկա բնակավայրը
Գորլովկա բնակավայրը
Քաղաքապետի խոսքով՝ գնդակոծվել է Կոմսոմոլեց բնակելի թաղամասը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերն այսօր առավոտյան գնդակոծել են ԴԺՀ–ի Գորլովկա բնակելի թաղամասը, ինչի հետևանքով վիրավորվել է 9 խաղաղ բնակիչ։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։
«Գորլովկայի 9 խաղաղ բնակիչներ վիրավորվել են «Կոմսոմոլեց» բնակելի տների գնդակոծության հետևանքով »,- ասվում է քաղաքապետի Telegram ալիքի հաղորդագրության մեջ։
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կիլոմետր դեպի հյուսիս։ Քաղաքում են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածուխի արդյունահանման ձեռնարկությունները:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր եղանակներով, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով, գրոհում և գնդակոծում են ՌԴ սահմանամերձ մարզերը, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները։
Մեկ գիշերվա ընթացքում 5 ռուսական մարզի վրա ոչնչացվել է 16 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ