Սարգիս Ադամյանը վարձավճարով կխաղա գերմանական «Յան Ռեգենսբուրգ» ակումբում

Սարգիս Ադամյանը. Արխիվային լուսանկար
Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Հայաստանի հավաքականի և գերմանական «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը վարձավճարով տեղափոխվել է Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Յան Ռեգենսբուրգ»։ Տեղեկությունը հայտնում է ակումբի կայքը։ Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։
31-ամյա ֆուտբոլիստը «Յան Ռեգենսբուրգում» խաղացել է նաև 2017-2019 թվականներին։
Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում Սարգիս Ադամյանն անցկացրել է 4 հանդիպում։