Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել

Օդանավերի անձնակազմերը և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները թռիչքների անվտանգությունն ապահովելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի աշխատանքում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին հայտնում է Ռոսավիացիան։
«Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար այսօր ժամը 07:45-ից Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի աշխատանքում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Օդանավակայանը ժամանակավորապես ավիաչվերթեր չի ընդունում և չի ուղարկում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Օդանավերի անձնակազմերը, ավիադիսպետչերները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները թռիչքների անվտանգությունն ապահովելու համար:
Ըստ «Զվարթնոց» օդանավակայանի կայքի տեղեկության` Երևան–Սանկտ Պետերբուրգ թռիչքները գիշերը և լուսադեմին կայացել են։ 2 թռիչք նախատեսված է երեկոյան։