ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել ԼԺՀ-ի Նադիա բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ ռազմական գերատեսչությունը։
«Զորքերի «Արևմուտք» խմբավորման ստորաբաժանումները հաջող հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Նադիա գյուղը»,- ասվում է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։