ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Հակաօդային պաշտպանության միջոցները մեկ գիշերվա ընթացքում 5 ռուսական մարզերի վրա ոչնչացրել են 16 ուկրաինական անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնել Է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Նշվում է, որ 10 ԱԹՍ խոցվել է Բրյանսկի մարզի տարածքում, 3-ը՝ Սմոլենսկի մարզի տարածքում և մեկական՝ Բելգորոդի, Պսկովի և Լենինգրադի մարզերի տարածքներում:
Հավելենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։