Խաչանովը Հոնկոնգում ընթացող թենիսի մրցաշարում զուգախաղով դուրս է եկել եզրափակիչ

Կարեն Խաչանովը. Արխիվային լուսանկար
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 766 հազար դոլար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. ՌԴ ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը և Անդրեյ Ռուբլևը զուգախաղով դուրս են եկել Հոնկոնգում ընթացող մրցաշարի եզրափակիչ փուլ։
Կիսաեզրափակիչում նրանք 7:6 (7:3), 6:3 հաշվով հաղթել են ֆրանսիացիներ Սադիո Դումբիային և Ֆաբիեն Ռեբուլին: Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 20 րոպե։
Եզրափակչում ռուսաստանցի թենիսիստները կխաղան հոլանդացի Սանդեր Արենդսի և բրիտանացի Լյուկ Ջոնսոնի հետ։
Մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 766 հազար դոլարը։