ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Գուրգեն Աֆրիկյանը կնշանակվի ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության պետ։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և համապատասխան տեսանյութ հրապարակել։
Նշենք, որ Գուրգեն Աֆրիկյանը 2023 թվականի սեպտեմբերի 28–ից զբաղեցնում էր Պրոբացիայի ծառայության պետի տեղակալի պաշտոնը։
Հավելենք, որ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետի նախկին պաշտոնակատար Արամ Նիկոյանը ՀՀ վարչապետի որոշմամբ պաշտոնանկ էր արվել 2024–ի դեկտեմբերի 5–ին։