Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել

Արև
Արև. Արխիվային լուսանկար
Օրվա ընթացքում սպասվում են կարճատև թույլ մագնիսական փոթորիկներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Շաբաթ առավոտյան երկրի վրա սկսվել է G1 դասի թույլ մագնիսական փոթորիկ: Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի մասնագետ Միխայիլ Լեուսը։
«Այսօր առավոտյան մեր մոլորակում սկսվել է G1 դասի թույլ մագնիսական փոթորիկ: 8 ժամ 50 րոպեից հետո գեոմագնիսական դաշտի խանգարումների մակարդակն արտացոլող Кр ինդեքսը հասել է 5 միավորի նշագծին», - գրել է օդերևութաբանը։
Նա հավելել է, որ օրվա ընթացքում գեոմագնիսական դաշտը հիմնականում կլինիթեթևակի խանգարված՝ կարճատև թույլ մագնիսական փոթորիկներով։