44-օրյա պատերազմի որոշ դրվագներով քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, ազգային հերոս Տիրան Խաչատրյանը։
Նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Փաստաբանը նաև հայտնել է, որ նախաքննական մարմինը կալանավորման միջնորդություն է ներկայացրել դատարան։