Սահմանամերձ բնակավայրերի բնակարանաշինւթյան ծրագիրը գերակատարվել է. Դավիթ Խաչատրյան

Sputnik
Չնայած անվտանգային մեղծ ասած անբարենպաս պայմաններին ու Հայաստանի սահմաններում տիրող անորոշությանը` կապված սահմանազատման անավարտ գործընթացի հետ, սահմանամերձ բնակավայրերում պետության աջակցությամբ իրականացվող բնակարանաշինւթյան ծրագրի նախատեսված տեմպերը 2024թ–ին գերակատարվել են։
Կանխատեսված 550 գործարքի փոխարեն հուլիսին ադեն 2000 գործարք է գրանցվել։
Նրա խոսքով` 2000 գործարքներից շուրջ 1200–ը գրանցվել են սահմանազատման խնդրի առաջ կանգնած Տավուշի մարզում։ Սահմանազատված Բերքաբեր, Ոսկեպար, Բաղանիս և Կիրանց գյուղերի համար կառավարությունը 21 մլն դրամի լրացուցիչ քվոտա է հատկացրել։
Ծրագրի արդյունքները Sputnik Արմենիայի հետ զրույցում ամփոփել է է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։