2024 թ–ի տնտեսական աճի ցուցանիշը դեռ ամփոփված չէ, բայց տարվա 11 ամիսներին Հայաստանի տնտեսությունը կարողացել է 7.4 տոկոսանոց տնտեսական ակտիվության ցուցանիշ արձանագրել։ Մասնագետների գնահատմամբ այս տեմպերով տարեկան աճը կկազմի շուրջ 5-5.5 տոկոս։ Գնաճը ևս բարձր չէ` 2-3 տոկոսի սահմաններում։
Փոխարենը բարձր են գները, տնտեսական աճը հիմնված է ոչ արտահանելի հատվածի վրա, ինչը 2025թ–ի համար բավական լուրջ ռիսկ է պարունակում։
Հայաստանի տնտեսության անցած տարվա իրողությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում ամփոփել և առաջկա տարվա կանխատեսումներն է ներկայացրել ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը։