Թուրքական Անթալիայում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

Երկրաշարժի օջախը գտնվել է մոտ 7 կմ խորության վրա՝ Ալանիա հանգստավայրի ափին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik․ Թուրքիայի Անթալիա քաղաքում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել։ Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալանիա հանգստավայրում։
Տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD) հայտնել է, որ 4,5 մագնիտուդով ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 16։51-ին (Երևանի ժամանակով` 17։51-ին), օջախը գտնվել է մոտ 7 կմ խորության վրա՝ Ալանիա հանգստավայրի ափին:
Թուրքիայի արևելքում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել
Անթալիայի իշխանությունները հայտնել են, որ մասնագետները գնահատում են կրած վնասը, բայց ներկայում այս մասով դեռ հստակ տեղեկություն չկա, հայտնի չէ նաև` կա՞ն տուժածներ, թե՞ ոչ։