ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության ճրագալույցի սուրբ պատարագը Մայր աթոռ սուրբ Էջմիածնում կմատուցի Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Տեղեկությունը հայտնում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու Արցախի թեմը։
Սուրբ պատարագն անցկացվելու է հունվարի 5-ին։
«Սիրով հրավիրում ենք միասնաբար տոնելու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ ծնունդը և աղոթելու մարմնացյալ Աստծուն մեր հայրենիքի և մեր ժողովրդի համար»,- ասված է հաղորդագրությունում։
Պատարագը սկսվելու է ժամը 17։00-ին։
Ի դեպ, 2024թ–ին նույնպես Արցախի թեմի առաջնորդն էր մատուցել Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության ճրագալույցի սուրբ պատարագը։