Ինֆեկցիաներ, ՍՇՎ-ներ, վնասվածք․ ի՞նչ կանչեր են գրանցվել Ամանորին շտապօգնությունում

Այս տարի նախորդ տարվա համեմատ 94 դեպքով ավելի են եղել արձանագրված կանչերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Երևանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ում դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ 3373 կանչ են ստացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ–ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ արձանագրված կանչերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 94-ով ավելի է։
«Հիմնականում սուր շնչառական վարակներն են կանչերի պատճառ հանդիսացել, հաջորդիվ ինֆեկցիաներն են, ապա սրտանոթային հիվանդությունները։ Ամանորյա օրերին թունավորման 1-2 դեպք է ընդամենն արձանագրվել, բայց դրանք ծանր դեպքեր չեն եղել։ Դեկտեմբերի 31-ին վնասվածք ստանալու ահազանգ մեկն է եղել՝ 6 տարեկան երեխան ձեռքն էր վնասել, նրա մատներից մեկը պետք է ամպուտացվի»,- նշեց Գրիգորյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ դեկտեմբերի 31-ի գիշերն ընդհանուր առմամբ շտապօգնության 48 բրիգադ է աշխատել։
ՀՀ–ում կլինի շտապօգնության զանգերի 2 կենտրոն, իսկ մեքենաները կունենան նոր տեսք. նախարար